Toyota-ն ԱՄՆ-ից 1,3 մլն ավտոմեքենա է հետ կանչում անվտանգության բարձիկների խնդրի պատճառով

09:21   12 Հունվար 2019    161

Toyota ճապոնական ավտոարտադրողը ԱՄՆ-ից 1,3 մլն ավտոմեքենա է հետ կանչում՝ փոխարինելու Takata ճապոնական ընկերության արտադրության անվտանգության բարձիկները:

Այդ մասին հայտնել է NBC հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ ընդամենն ընկերությունը պլանավորում է 1,7 մլն ավտոմեքենա հետ կանչել Հյուսիսային Ամերիկայից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ Takata-ի արտադրած անվտանգության բարձիկները կարող են բացվել շատ մեծ թափով եւ պլաստիկի ու մետաղի կտորներով հարվածել վարորդին եւ ուղեւորներին:

NBC-ի տվյալներով՝ նմանօրինակ միջադեպերի պատճառով ամբողջ աշխարհում 23 մարդ է զոհվել, հարյուրավորները վերքեր են ստացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Toyota   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները