ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում գլոբալ գագաթաժողով է կազմակերպում` նշանառելով Իրանին

09:29   12 Հունվար 2019    186

Մերձավոր Արևելքին, մասնավորապես Իրանին նվիրված գլոբալ գագաթաժողովը տեղի կունենա հաջորդ ամիս Լեհաստանում:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News–ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքերով, միջազգային հանդիպումը կկայանա փետրվարի 13-ից 14-ը Լեհաստանում՝ «կենտրոնանալու համար Մերձավոր Արևելքում կայունության, խաղաղության, ազատության և անվտանգության վրա, և դա ներառում է կարևոր տարր՝ որպեսզի համոզվենք, որ Իրանն ապակայունացնող ազդեցություն չունի»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները