Սկսել է զինտեխնիկայի դուրսբերումը

09:58   12 Հունվար 2019    200

Պենտագոնի ներկայացուցիչը «Անադոլու» լրատվական գործակալության հետ զրույցում անանունությունը պահպանելով հանդերձ, հաստատել է այն, որ ամերիկյան կողմը Սիրիայից դուրս է բերում իր զինտեխնիկան։

Պարբերականի աղբյուրը նշել է, որ նման որոշում է կայացվել, հիմք ընդունելով ռեգիոնում իպերացիոն իրավիճակը։

Միաժամանակ սակայն, չի նշվում թե որ շրջաններից է իրականացվում դուրսբերումը։ CNN-ն էլ հաղորդում է, որ արդեն հայտնի են այն բոլոր ինքնաթիռներն ու նավերը, որոնք գործի են դրվելու ամերիկյան զորքերի եւ տեխնիկայի դուրսբերման համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պենտագոն  


Վերնագիրի այլ պիտակները