Էկվադորի նարկոլոգիական կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 16 մարդ է մահացել

10:12   12 Հունվար 2019    228

Էկվադորի Գուայակիլ քաղաքի նարկոլոգիական կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 16 մարդ է մահացել, հայտնում է Comercio լրատվական պորտալը:

Աղբյուրի փոխանցմամբ` հիվանդները մահացել են ծխից թունավորման պատճառով: Մի քանիսը շնչուղիների այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 60 հրշեջ:

Դեպքի վայրում են քաղաքի իշխանությունները, տուժածների հարազատները, որոնք փորձում են տեղեկություն ստանալ զոհերի և վիրավորների մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էկվադոր  


Վերնագիրի այլ պիտակները