ԱՄՆ-ում «շաթդաուն»-ը պատմության մեջ ամենաերկարատևն է դարձել

10:31   12 Հունվար 2019    200

ԱՄՆ-ում դաշնային հիմնարկների աշխատանքի դադարեցումը երկրի պատմության մեջ ամենաերկարատևն է դարձել, գրում է ՏԱՍՍ-ը:

Լույս շաբաթ կեսգիշերին (Երևանի ժամանակով՝ 08.00) սկսվել է շաթդաունի 22-րդ օրը: Ամերիկյան կառավարության աշխատանքը դադարեցվել է 2018-ի դեկտեմբերի 22-ին:

21 օր տևողությամբ շաթդաուն է տեղի ունեցել Բիլ Քլինթոնի օրոք: Այդ ժամանակ նա չի համաձայնել հանրապետականների առաջարկած բյուջեին, համաձայն որի՝ պետք է կրճատվեր բժշկական ապահովման, շրջակա միջավայրի պահպանության և կրթության ֆինանսավորումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները