Բելգիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի ժամանակ ցուցարար է զոհվել

10:34   12 Հունվար 2019    208

Բելգիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի ժամանակ բեռնատարի վրաերթի հետևանքով մեկ ցուցարար է զոհվել:

Ոստիկանությունից հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել Վիզե քաղաքի մերձակայքում. ակցիայի 30 մասնակից ավտոմայրուղու վրա արգելափակել է բեռնատարների շարժը: Ակցիայի ընթացքում բեռնատարներից մեկը, որի ղեկին եղել է Նիդերլանդների բնակիչ, վրաերթի է ենթարկել ցուցարարներից մեկին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ոստիկանությունը կատարվածը դժբախտ պատահար է որակել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելգիա  


Վերնագիրի այլ պիտակները