Հունաստանում բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև. VIDEO

10:41   12 Հունվար 2019    272

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հազարավոր ուսուցիչներ հավաքվել են խարհրդարանի և կառավարության շենքերի առջև` ի նշան ուսուցիչների աշխատանքի ընդունման նոր օրենքի դեմ բողոքի:

Ցույցերի ընթացքում բախումներ են եղել իրավապահ մարմինների հետ, քանի որ ակցիայի մասնակիցները փորձել են մտնել խորհրդարանի շենք: Սրան ի պատասխան՝ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ այդ օրենքի՝ կփոխվեն ուսուցիչների աշխատանքի ընդունման չափանիշները: Ի նշան բողոքի՝ ուսուցիչները նաև հայտարարել են 24 ժամյա գործադուլ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հունաստան  


Վերնագիրի այլ պիտակները