Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունները պետք է տարվեն բացառապես Ադրբեջանի և Հայաստանի միջև. Իլհամ Ալիև

23:00   11 Հունվար 2019    287

Բաքուն և Երևանը ղարաբաղյան հակամարտության միակ կողմերն են, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Հայաստանի նոր ղեկավարությունը առաջին փուլում փորձում էր խուսափել բանակցությունից: Նրանք հայտարարում էին, թե Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի Լեռնային Ղարաբաղի անջատողականների հետ»:

Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը 2018-ի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին ու առաջիկա խնդիրներին նվիրված նախարարների կաբինետի ընդլայնված նիստում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախագահը նշել է, որ Բաքուն մերժեց Երևանի այդ փորձերը:

Իլհամ Ալիևի խոսքով, միջնորդները չէին կարող աջակցել Հայաստանի նոր իշխանությունների մոտեցմանը և արդյունքում բանակցային գործընթացը վերականգնվեց:

«Բանակցությունները տարվում են Ադրբեջանի և Հայաստանի միջև: Բանակցային գործընթացի համար ընդունելի է միայն այդ ձևաչափը», - հայտարարել է Իլհամ Ալիևը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իլհամ-Ալիեւ  


Վերնագիրի այլ պիտակները