Խոզի գրիպից եւս մեկ մարդ է մահացել

11:15   12 Հունվար 2019    225

Վրաստանում խոզի գրիպից եւս մեկ մարդ է մահացել։

Այս մասին հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը։

Ըստ հաղորդման մահացածը 28 տարեկան տղամարդ է, Չոխատաուրի շրջանի բնակիչ։ Նրան տեղափոխել են Քութայիսիի հիվանդանոց, երբ առողջական վիճակի կտրուկ վատացում է ունեցել։ 9 օր նա միացված է եղել արհեստական շնչառության ապարատին, սակայն նրա կյանքը փրկել չի հատողվել։

Տղամարդու հայրը լրատվամիջոցների հետ զրույցի ընթացքում ասել է, որ որդին ունեցել է խրոնիկ հիվանդություն եւ տառապել է էպիլեպսիայով։ Ներկայումս Վրաստանում խոզի գրիպի ախտանիշներով հոսպիտալացվել եւ բուժում է անցնում 64 մարդ, որից 3-ի վիճակը ծանր է։ Մահացել է 15 մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները