Հայաստանը պաշտպանված չէ «Պոլոնեզ» և LORA հրթիռային համակարգերից, որոնք գտնվում են Ադրբեջանի զինանոցում. Նախագահ

23:55   11 Հունվար 2019    331

Հայաստանը չունի հրթիռային համակարգերից պաշտպանվելու միջոց, որոնք Ադրբեջանը ձեռք է բերել 2018 թվականին:

Այս մասին 2018-ի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին ու առաջիկա խնդիրներին նվիրված նախարարների կաբինետի ընդլայնված նիստում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«2018 թվականին մենք հսկայական աշխատանք կատարեցինք մեր բանակի նյութատեխնիկական բազայի ամրապնդման համար: Կազմակերպված երկու ռազմական շքերթում ցուցադրեցինք մեր տեխնիկայի մի մասը: Կուզենայի հատուկ նշել մեծ հեռահարության «Պոլոնեզ» և LORA (Long-Range Artillery Missile) հրթիռային համակարգերը: Հայաստանը չունի այդ հրթիռային համակարգերից պաշտպանվելու միջոց», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը:

Երկրի ղեկավարը նշել է, որ «դրանք բարձր ճշգրտության համակարգեր են, որոնք ընդունակ են ոչնչացնել ցանկացած ռազմական թիրախ»: «Մեկ անգամ ևս ուզում եմ նշել, որ հակառակորդը չունի այնպիսի ռազմական օբյեկտ, որը մենք չկարողանանք ոչնչացնել», - հայտարարել է Իլհամ Ալիևը:

Նախագահը հավելել է, որ 2018 թվականին ձեռք բերված այդ համակարգերը, ինչպես նաև նոր անօդաչու թռչող սարքերը մեծացնում են Ադրբեջանի ռազմական հզորությունը: «2019-ին շարունակվելու են այդ ուղղությամբ աշխատանքները», - ընդգծել է երկրի ղեկավարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իլհամ-Ալիեւ  


Վերնագիրի այլ պիտակները