Չինաստանում կոռուպցիայի համար պատասխանատվության է ենթարկվել 620 հազար մարդ

12:00   12 Հունվար 2019    322

Չինաստանի իշխանությունները 2018թ. կոռուպցիոն իրավախախտումների համար պատասխանատվության են ենթարկել 621 հազար մարդու, որոնց թվում՝ 51 բարձրաստիճան պաշտոնյա, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՉԿԿ ԿԿ Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովին։

Չինաստանը 2018թ. շարունակել է ակտիվորեն պայքարել կոռուպցիայի դեմ, որը ներկա իշխանությունը համարում է գլխավոր թշնամիներից մեկը հիմնական նպատակներին, օրինակ՝ միջին բարեկեցության հասարակության ստեղծմանը եւ աղքատության լիակատար վերացմանը հասնելու ճանապարհին։

2018թ. համապատասխան գերատեսչություններն ստացել են 3,44 միլիոն բողոք, ավելի քան 341 հազար զրույց եւ հարցաքննություն են անցկացրել, հարուցել ավելի քան 638 հազար գործ։ Երկրի ներկա ղեկավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր տարբերակիչ գծերից մեկը նախորդներից այն է, որ այստեղ անձեռնմխելիներ չկան։ Ուստի, նրանց ցուցակում, ովքեր պատժվել են կոռուպցիայի եւ կուսակցական կարգապահությունը խախտելու համար, նախարարական եւ նահանգապետական մակարդակի 51 պաշտոնյա կա։

Նրանցից բացի՝ պատասխանատվության են ենթարկվել նաեւ միջին օղակի 3,5 հազար ղեկավարներ ու ստորին օղակի 26 հազար պաշտոնյաներ։

Կոռուպցիայի դեմ լայնածավալ պայքարն սկսվել է ՉԺՀ-ում Սի Ձինփինի իշխանության գալուց հետո։ Այդ ժամանակվանից ի վեր կուսակցական կարգապահությունը խախտելու եւ կոռուպցիայի համար պատժվել է 1,5 միլիոն պաշտոնյա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները