SpaceX-ն աշխատանքից կազատի 600 աշխատակցի և կօգնի նրանց աշխատանք գտնելու հարցում

12:09   12 Հունվար 2019    128

Տիեզերական տեխնիկա արտադրող ամերիկյան SpaceX ընկերությունը 10 տոկոսով կկրճատի իր աշխատակիցերի թիվը, որը ներկայում մոտ 6 000 է, գրում է Los Angeles Times-ը:

«Բարեհաջող մշակումների և մատակարարումների շարունակման համար SpaceX-ը պետք է առավել կոմպակտ դառնա: Դա նշանակում է, որ մենք ստիպված կլինենք հրաժեշտ տալ մեր որոշ տաղանդավոր աշխատակիցների»,- թերթի հարցմանն ի պատասխան նշել են ընկերությունից:

SpaceX-ն աշխատանքից ազատվողներին առաջարկում է 8-շաբաթյա վճարումներ և այլ արտոնություններ: Ընկերությունը կօգնի նրանց նաև աշխատանք գտնելու հարցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: SpaceX  


Վերնագիրի այլ պիտակները