Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում «կես դարում առաջին անգամ» դեղորայքի գների նվազեցման մասին

12:17   12 Հունվար 2019    264

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2018 թվականին գրեթե կես դարի ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ում նվազել են դեղորայքի գները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, նա այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

Նա նշել է, որ իր ղեկավարման առաջին 19 ամսվա ընթացքում ամերիկացիները դեղատոմսով ձեռք բերված դեղերի միջոցով խնայել են 26 մլրդ ԱՄՆ դոլար:

«Շուկայում ավելի մատչելի դեղեր գեներացնելու մեր քաղաքականությունը աշխատում է»,- գրել է ԱՄՆ ղեկավարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները