Apple-ը կարող է հագուստի արտադրությամբ զբաղվել

13:08   12 Հունվար 2019    165

Apple ընկերությունը ԱՄՆ-ում արտադրության թույլտվության հայտ է ներկայացրել, որը կոչվում է «Ներկառուցված էլեկտրական բաղադրիչներով գործվածք»։

Սրան ուշադրություն է դարձրել Apple Insider-ը, որը ենթադրել է, որ տեխնոլոգիան կարող է օգտագործվել հագուստի ստեղծման համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հունվարի 10-ին հրապարակված հայտի համաձայն, գործվածքը կազմված կլինի «մեկուսիչ» եւ «հաղորդիչ» թելերից։ Առաջինները պետք է մաշկը պաշտպանեն հաղորդիչ թելերից, իսկ երկրորդները ապահովեն էլեկտրական ազդանշանի տարածումը։

Apple Insider-ը ենթադրում է, որ նման գործվածքից հագուստը կարող է տվյալներ հավաքել տիրոջ մասին։ Այդ տեխնոլոգիայի օգնությամբ կարելի է ստեղծել նաեւ գլխարկ, որը կրելով՝ հնարավոր կլինի երաժշտություն լսել ներկառուցված ականջակալների միջոցով։

Ընդ որում, Apple Insider-ն ուշադրություն է դարձնում այն բանի վրա, որ ընկերությունը ամեն շաբաթ արտադրության թույլտվության հայտ է ներկայացնում, եւ դա երաշխիք չէ, որ նա այդ տեխնոլոգիաները կօգտագործի իր սարքերում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները