Windows 10-ի թարմացումը օգտատերերից 7 ԳԲ կխլի

13:24   12 Հունվար 2019    190

Microsoft ընկերությունը Insider Preview ծրագրի մասնակիցներին ուղարկել է Windows 10-ի հերթական թեսթային հավաքածուն՝ 18312 համարով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այն իր մեջ կարեւոր փոփոխություն է պարունակում՝ այժմ հաջորդ աբդեյթի ժամանակ համակարգը նախապես իր համար 7 գիգաբայթ սկավառակային տարածք կամրագրի, որպեսզի թարմացման գործընթացը առավելագույնս հարթ եւ անսխալ լինի։

Ազատ տեղի բացակայությունը ամենատարածված պատճառներից է այն բանի, որ Windows 10-ը չի կարողանում թարմացում կատարել։

7 ԳԲ-ն տարածության միջին ծավալն է, որը «կուտի» Windows 10-ի հաջորդ տարբերակը։ Զբաղեցվող տեղի ճշգրիտ չափը կախված կլինի օգտատիրոջ կողմից գործառույթների եւ լեզվական փաթեթի ընտրությունից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Windows   Microsoft  


Վերնագիրի այլ պիտակները