ԱՄՆ-ում առեւանգված աղջկան երեք ամիս անց ողջ են գտել

13:41   12 Հունվար 2019    184

ԱՄՆ-ում ոստիկանները ողջ են գտել 13-ամյա Ջեյմի Քլոսին, որին նախորդ տարվա հոկտեմբերին առեւանգել էին նրա ծնողներին Վիսկոնսին նահանգի իրենց սեփական տանը սպանելուց հետո։

Hayatsk.info-ն հայտնում է, որ դեռահասին հարազատներին կհանձնեն հունվարի 11-ին՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո։ Աղջա հորաքրոջ խոսքով՝ Ջեյմիին հաջողվել է փախչել այն վայրից, որտեղ իրեն պահում էին։

Ոստիկանությունում հայտնել են, որ դեռահասի առեւանգման մեջ կասկածվող անձը կալանավորված է։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները