Կալիֆորնիայի համալսարանի ղեկավարությունը խորհուրդ է տվել իր ուսանողներին չօգտվել WhatsApp-ից

13:59   12 Հունվար 2019    194

Կալիֆորնիայի համալսարանը խորհուրդ է տվել իր ուսանողներին և դասախոսներին Չինաստան այցելելիս չօգտվել WhatsApp-ից և WeChat-ից:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով CNN-ին, համալսարանի ղեկավարությունը մտավախություն ունի, որ Չինաստանի իշխանությունները կարող են կարդալ հաղորդագրությունները և դրանք օգտագործել ԱՄՆ քաղաքացիներին ձերբակալելու և մեղադրանքներ ներկայացնելու համար:

Ըստ CNN-ի` նման բովանդակությամբ նամակ ստացել է Միացյալ Նահանգների խոշորագույն համալսարաններից մեկի բոլոր ուսանողներն ու դասախոսները, որոնք նույնպես կիսում են բուհի ղեկավարության մտահոգությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: WhatsApp   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները