Զուրաբիշվիլին ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար նախադրյալներ չի տեսնում

12:38   12 Հունվար 2019    210

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներկայում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար նախադրյալներ չի տեսնում, գրում է apsny.ge-ն:

«Ես պատրաստ չեմ այս ուղղությամբ կառավարությանը կամ օրենսդիր մարմնին որևէ խորհուրդ տալու»,- ասել է Զուրաբիշվիլին ուրբաթ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա կարծում է, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնում, երկխոսության մեկնարկ կամ որևէ նոր հարաբերություն ներկայում հնարավոր չէ՝ առանց «Վրաստանի գլխավոր գործընկերների» մասնակցության:


Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները