Մեր երկրի արժութային պահուստները կազմում են 45 մլրդ դոլար. Իլհամ Ալիև

22:46   11 Հունվար 2019    224

«Նախորդ տարի մենք մեծացրել ենք մեր արժութային պահուստները: Չնայած ունեցանք մեծ ծախսեր, այնուամենայնիվ կարողացանք մեր արժութային պահուստները ավելացնել 3 միլիարդ դոլարով: Այսպիսով, այսօր մեր երկրի արժութային պահուստները կազմում են 45 մլրդ դոլար»:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, այս մասին 2018-ի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին ու առաջիկա խնդիրներին նվիրված նախարարների կաբինետի ընդլայնված նիստում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ադրբեջանի արտաքին պարտքը 22,8 տոկոսից նվազել է 19 տոկոսի, ինչը նույնպես շատ դրական փաստ է: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ-ի 19 տոկոսը: Մեր նպատակն է առաջիկա տարիներին էլ ավելի նվազեցնել արտաքին պարտքի ծավալը», - ասել է Իլհամ Ալիևը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իլհամ-Ալիեւ  


Վերնագիրի այլ պիտակները