ՀԴԲ-ն գաղտնի հետաքննություն է սկսել Թրամփի եւ ՌԴ-ի կապերի հետ կապված. NYT

12:50   12 Հունվար 2019    173

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) գաղտնի հետաքննություն է սկսել 2017 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի կապերի հետ կապված, հաղորդում է Газета.ru-ն՝ վկայակոչելով The New York Times-ը:

Նշվում է, որ դա տեղի է ունեցել ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիի պաշտոնանկությունից հետո, որը անհանգստություն է առաջացրել հետախուզական այս մարմնում:

Պարբերապանի տվյալներով, Թրամփի նկատմամբ կասկածները ի հայտ են եկել դեռեւս 2016 թվականին նրա ընտրարշավի ժամանակ: Սակայն այն ժամանակ ՀԴԲ-ն որոշել է հետաձգել հետաքննության անցկացումը, քանի որ պարզ չի եղել, թե ինչպես պետք է իրականացնել նման զգայուն ու մասշտաբային ստուգումներ: Քոմիի պաշտոնանկությունը խթան է դարձել, որ հետաքննությունն, այնումանեյանիվ, սկսվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները