Փարիզի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել. Լուսանկարներ

12:59   12 Հունվար 2019    240

Հունվարի 12-ի առավոտյան Փարիզի կենտրոնական հատվածում հզոր պայթյուն է որոտացել: Տեղեկությունը հաստատել է ոստիկանությունը:

Ինչպես նշում է rt.com-ը, զոհերի կամ տուժածների մասին տեղեկություն դեռևս չկա:

Պայթյունը տեղի է ունեցել Թրևիս փողոցում (La rue de Trévise), որտեղ, ականատեսների ու լրագրողների հրապարակած լուսանկարների համաձայն, հրդեհ է բռնկվել, քաոսային իրավիճակ է սկսվել:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, որոնք մարդկանց խորհուրդ են տվել խուսափել տվյալ տարածքում գտնվելուց:

Մինչդեռ bfmtv.com կայքը մանրամասնում է, որ հզոր պայթյունի պատճառ կարող էր լինել գազի արտահոսքը:





Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները