ԱՄՆ-ում ավտոբուսի վարորդը փրկել է փողոցով վազող բոկոտն տղային - VIDEO

15:13   12 Հունվար 2019    241

Ամերիկյան Միլուոքի քաղաքում անհավանական պատմություն է տեղի ունեցել. ավտոբուսի վարորդ Այրինա Այվիքը փրկել է մի երեխայի, որը միայնակ վազում էր փողոցում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ երեխայի հրաշալի փրկության մասին պատմող ռեպորտաժն անմիջապես հայտնվեց ամերիկյան լրատվամիջոցների առաջին էջերում, իսկ տեսախցիկների նկարահանած տեսագրությունը տարածվեց համացանցում։

Կինը հերթական երթուղին էր կատարում, երբ նկատեց մայթով վազող փոքր տղային։ Փոքրիկը հազիվ մեկ տարեկան կլիներ։ Հագին թեթեւ շապիկ էր, եւ ոտքերին էլ կոշիկ չկար։ Փոքրիկն արդեն պատրաստվում էր հատել փողոցը։ Կինն արձագանքել է ակնթարթորեն. դուրս է ցատկել ավտոբուսից, մոտեցել երեխային եւ գրկել նրան։

Արդեն ավտոբուսում երեխային ծածկել են տաք բաճկոնով եւ անմիջապես տարել ոստիկանություն։ Երեխան արագ քնել է։ ԶԼՄ-ները տեղեկացրել են այն մասին, որ, գուցե, տղային փողոցում է թողել հոգեկան հիվանդությամբ տառապող մայրը։


Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները