Նախագահի պաշտոնում դիտարկվում է նաև Իվանկա Թրամփի թեկնածությունը

15:41   12 Հունվար 2019    351

Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնի համար դիտարկվում են ԱՄՆ նախագահի դստեր Իվանկա Թրամփի և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլիի թեկնածությունները, հաղորդում է Financial Times թերթը:

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ` հավակնորդների թվում են նաև ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալ Դեյվիդ Մելփասը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարկ Գրինը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համաշխարհային բանկը մտադիր է թեկնածուների շուրջ քննարկումներն ավարտել փետրվարի կեսին, իսկ նոր նախագահի անունը հայտնի կդառնա ապրիլին:

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Կիմը հրաժարական է տվել և պաշտոնը կլքի փետրվարի 1-ին: Բանկի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Քրիստալինա Գեորգիևան:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իվանկա-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները