Թրամփը հրապարակել է Մեքսիկայի հետ սահմանին կառուցված պատի լուսանկարը

16:17   12 Հունվար 2019    153

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում տեղադրել է Մեքսիկայի հետ սահմանի պատի լուսանկար:

Այդկերպ նա պատասխանել է քննադատներին և շեշտել, որ իրագործում է նախընտրական խոստումները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կեղծ լրատվամիջոցներն ընդգծում են, որ մենք նոր պատ չենք կառուցել: Այս լուսանկարում երևում է, որ պատի կառուցումը նոր է ավարտվել: Այն շատ բարձր է, ամուր և գեղեցիկ», - գրել է ԱՄՆ առաջնորդը:

Թրամփը նաև ավելացրել է, որ պատի ևս մեկ հատված հիմնանորոգվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները