Կանադայում երկհարկանի ավտոբուսը մխրճվել է կանգառի մեջ

16:38   12 Հունվար 2019    193

Կանադայի մայրաքաղաք Օտտավայում երկհարկանի ավտոբուսը մխրճվել է Վեսթբորո կայարանի ավտոբուսային կանգառի մեջ, որի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 23 մարդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ավտոբուսի վարորդը ձերբակալվել է: Տեղի ունեցածի պատճառները պարզելու համար կատարվում է հետաքննություն:

Վթարի առնչությամբ իր ցավակցություններն է հայտնել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:



Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները