Գիտնականները բացահայտել են Զատկի կղզու արձանների գաղտնիքը

17:22   12 Հունվար 2019    165

ԱՄՆ-ում, Բինգհմեթոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ Զատկի կղզու (Ռապանուի) քարե արձանները կառուցվել են ոչ թե նախնիներին երկրպագության համար, այլ որպես խմելաջրի աղբյուրների ուղեցույցներ, հաղորդում է PLOS-ը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գործնականում բոլոր արձանները գտնվում են վայրերում, որտեղ մաքուր ջրի աղբյուրներ կան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախկինում համարվում էր, որ Զատկի կղզում խմելաջուր չկա, իսկ զբոսաշրջիկները և արշավախմբերի անդամներն այնտեղ էին գնում ջրի սեփական պաշարներով:

Ագզագրագետների կարծիքով՝ արձանները կարող են որպես փարոս տեղադրված լինել վայրերում, որտեղ հնագույն քաղաքակրության ներկայացուցիչները ձկնորսությամբ կամ որսորդությամբ են զբաղվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները