Կթույլատրեն խոցել քաղաքացիական ինքնաթիռներին

17:56   12 Հունվար 2019    186

Ռուսաստանում արտոնել են խոցել ուղեւորներ տեղափոխող քաղաքացիական ինքնաթիռներին, եթե դրանք խախտում են Ռուսաստանի օդային սահմանները։

Այս մասին հայտնում է «Իզվեստիա» պարբերականը, վկայակոչելով ՌԴ ՊՆ հայտարարությունը։ Հաղորդվում է, որ ռուսական կառավարությունը նախօրեին է կայացրել նման որոշում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հրապարակման մեջ նշվում է, որ այն դեպքերում, երբ քաղաքացիական ուղեւորատար ինքնաթիռը կանխամտածված կերպով խախտում է ռուսական օդային սահմանը եւ կա վտանգ, կամ կա վտանգ որ այն կործանվելու է բերելով մարդկանց զանգվածային մահվան դեպքերի կամ բնապահպանական աղետի կամ էլ ռազմավարական կարեւորություն ունեցող օբյեկտների ոչնչացման, ապա ռուսական ՀՕՊ համակարգերը իրավունք ունեն խոցելու եւ այդ կերպ ոչնչացնելու այդ ինքնաթիռը։

Ընդ որում, մինչ խոցումը օդաչուին նախազգուշացվելու է հետեւանքների մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները