Բրազիլիայում երկնքից «իջնող» հարյուրավոր սարդերն ուշագրավ տեսարան են ստեղծել

14:54   12 Հունվար 2019    268

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է Բրազիլիայի հարավում ու ցույց է տալիս՝ ինչպես են սարդերն անձրևի կաթիլների պես «իջնում» թուխ ամպերով պատված երկնքից:

Աղբյուրը մանրամասնում է, որ հարյուրավոր սարդերն առաջին հայացքից անտեսանելի սարդոստայն են հյուսել իրենց որսին բռնելու համար:

Իրականում դրանք ոչ թե երկնքից են իջնում, այլ սարդոստայնի թելիկներով են քայլում:

Մասնագետների համաձայն՝ անհավանական տեսարանը շոգ ու խոնավ սեզոնին բնորոշ է Բրազիլիայի հարավին:



Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները