Բրիտանիայում մտադիր են չեղարկել 6 ամսով դատապարտվածների բանտարկությունը

18:02   12 Հունվար 2019    128

Մեծ Բրիտանիայի բանտերի նախարար Ռորի Սթյուարտը հայտարարել է այն գործերի վերանայման անհրաժեշտության մասին, որոնցով մեղավորները ազատազրկման վայրերում պատիժը պետք է կրեն վեց ամիս կամ ավելի կարճ ժամկետով։

Պարբերականին տված հարցազրույցում նա ասել է, որ «կարճ ժամկետով պատիժները բավարար են վնասելու եւ անբավարար՝ ապաքինելու համար», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրա խոսքրով՝ բանտարկման ոչ մեծ ժամկետի պատճառով մարդիկ ընտանիքներ են կորցնում, աշխատանք եւ հեղինակություն, իսկ հետո մի քանի ամսից նրանց նորից «նետում են փողոց»։

Այս որոշումն ընդունելու պարագայում ամեն տարի երկրում բանտարկությունից կարող է խուսափել մոտ 30 000 մարդ, ներառյալ մանր խարդախություն անողներն ու խանութների գողերը։ Բացառություն կկազմեն այն մարդիկ, ովքեր կկատարեն համեմատաբար ավելի լուրջ խախտումներ, ինչպես նաեւ նրանք, ովքեր կմեղադրվեն ոտնձգությունների կատարման մեջ։

Նախարարի խոսքերով՝ այս քայլը 4000 բանտախուց կազատի եւ ավելի մեծ հնարավորություններ կտա կրթության ու տարբեր դասընթացների կազմակերպման համար։

Վիճակագրության համաձայն՝ երկրում 1990-ականներից գրեթե կրկնակի ավելացել է այն անձանց թիվը, ովքեր պատիժ են կրում բանտերում՝ կազմելով 80 000 մարդ, գրեթե 60%-ը ճաղերի հետեւում է հայտնվել կարճ ժամկետով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները