Հինգ տարվա ընթացքում աշխարհում անհետ կորած և մահացած ներգաղթյալների թիվը հասնում է 30 հազարի

18:26   12 Հունվար 2019    197

Նախորդ հինգ տարիների ընթացքում աշխարհում ավելի քան 30 հազար միգրանտ մահացել կամ անհետ կորել է:

Այս մասին հայտնել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«2014-2018 թվականների ընթացքում իրականացված չկազմակերպված միգրացիայի հետևանքով մահացել է առնվազն 30 510 մարդ: Նրանցից ավելի քան 19 հազարը խեղդվել են ջրում»,- Ժնևում հայտարարել է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը:

Մահանալու կամ անհետանալու դեպքերի գրեթե կեսը տեղի է ունեցել Միջերկրական ծովում՝ Հյուսիսային Աֆրիկայից Իտալիա անցնելու ճանապարհին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները