Փարիզում պայթյունի զոհ է դարձել չորս մարդ

18:36   12 Հունվար 2019    141

Այս մասին հեռուստաալիքին տեղեկացրել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Քաստաները։

Նախարարի խոսքերով՝ զոհվածներից երկուսը հրշեջներ են, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ավելի վաղ տեղեկացվում էր 36 տուժածի մասին, որոնցից 12-ը լուրջ վնասվածքներ են ստացել։

Փռում տեղի ունեցած պայթյունը Փարիզի 9-րդ օկրուգում՝ Թրեւիզ եւ Սենթ Սեսիլ փողոցների անկյունում, որոտացել է առավոտյան ժամը 9-ին մոտ։ Պայթյունից հետո հրդեհ է սկսվել, կոտրվել են հարեւան շենքերի ապակիները։

Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները