ԱՄՆ ֆիզիկոսները մոտեցել են արհեստական աստղի ստեղծմանը

18:57   12 Հունվար 2019    110

ԱՄՆ էներգետիկայի նախարարության Փրինսթոնի լաբորատորիայի ֆիզիկոսները մշակել են պլազմայի ամրացման եղանակ։

Պլազմայի անկայուն կառուցվածքը դժվարացնում է դրա ջերմաստիճանի պահպանումը մագնիսային կոճերի տորոիդալ խցիկի ներսում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Պլազմայի մարմնի կառուցվածքի խզումները ձեւավորում են երկչափ կղզյակներ, որոնք խախտում են նյութի ամբողջականությունը, ինչպես նաեւ կարող են վնասել սարքավորումը։

Պլազմայի կայունացմանն ուղղված հետազոտություններն իրականացվում են 1980 թվականից, փորձարկումների դեռ վաղ փուլերում հայտնաբերվել է, որ ռադիոալիքների կիրառումը պլազմայի մարմինը պահպանում է ճեղքումներից։

Այսօր ապացուցված է, որ պլազմային նյութի ջերմաստիճանի աննշան տատանումները նույնպես ուժեղացնում են նրա կայունացումը։

Պլազմայում ջերմաստիճանի չափումը առաջ է բերում նրանով անցնող հոսանքի հզորության ուժեղացում։


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները