Փարիզում անկարգություններ են սկսվել «դեղին բաճկոնների» բողոքի ցույցի ժամանակ

19:34   12 Հունվար 2019    115

Անկարգություններ են սկսվել Փարիզի Հաղթական կամարի մոտ, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառում և ռետինե փամփուշտնե։

Ընդվզողների մի մասը սկսել է շշեր ու քարեր նետել ոստիկանների վրա, իրավակարգի պահապաններն արցունքաբեր գազ են օգտագործել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Դեղին բաճկոնների» բողոքի ծավալուն ցույցերը Ֆրանսիայում սկսվել են նոյեմբերի 12-ից՝ վառելիքի հարկը եւ բենզինի գինը չբարձրացնելու պահանջով։ Ֆրանսիական իշխանությունների սոցիալական քաղաքականությունից դժգոհ շարժման մասնակիցները շարունակում են փողոցներ դուրս գալ ողջ երկրում, չնայած Ֆրանսիայի ղեկավարության հայտարարած միջոցներին՝ իրավիճակի հանդարտեցման նպատակով։

Հաճախ բողոքի գործողություններն ուղեկցվում են անկարգություններով եւ ոստիկանության հետ ցուցարարների բախումներով, ջարդերով, խանութներ, բանկեր քանդելով, ավտոմեքենաներ հրդեհելով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները