Կոնգրեսի պահպանության աշխատակիցներն արգելել են քաղաքական գործչին գարեջուր մտցնել շենք

19:55   12 Հունվար 2019    153

Կոնգրեսի շենքի պահապանները կանգնեցրել են Ջո Քանինգեմին, երբ վերջինս փորձում էր շենք մտցնել 6 շիշ գարեջուր, որոնք ցանկանում էր նվիրել մեկ այլ օրենսդրի։

«Նրան ասացին, որ դա արգելված է»,- պահպանության աշխատակիցների ռեակցիայի մասին գրել է լրագրողը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Նորեկ օրենսդրի համար դժվար է ընկերներ գտնել, ուստի ես մտածեցի մեխանիզմը գործի դնել գարեջրի օգնությամբ։ Բարեբախտաբար, իմ գործընկեր Փիթեր Դեֆացիոն այն ի վերջո ստացավ։

Հիմա, ուրեմն, ես արդեն կարո՞ղ եմ միանալ Կոնգրեսում գարեջրի միավորմանը»,- հաղորդմանն այսպես է արձագանքել ինքը՝ Քանինգեմը։

Ավելի ուշ հայտնվել է նաեւ Դեֆացիոյի լուսանկարը, որի համար էլ նախատեսված էր գարեջուրը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները