Նոր iPhone-ը 2019-ին կստանա աշխարհում ամենաարագ Wi-Fi-ը

20:04   12 Հունվար 2019    146

Apple ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են 2019թ. նոր iPhone սմարթֆոնի թողարկման մասին։

Գաջեթի տեխնիկական հնարավորությունները կընդլայնվեն ի հաշիվ Wi-Fi-ի նոր սերնդի աջակցության, որը անլար ցանցի ամենաարագ տեսակն է աշխարհում։

Բացի այդ, օգտատերերին սպասվում է Face ID ինդիկատորի բարելավված տեսակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Wi-Fi 5 նակին հաղորդակցությունը գրեթե երկու անգամ դանդաղ է նորից, բացի այդ, օգտատերերին խոստանում են ավելացնել ինքնավար ռեժիմում աշխատանքի ժամանակը, ինչը սմարթֆոնի աշխատանքն ավելի արդյունավետ կդարձնի։

Ընկերության մասնագետները տեղեկացնում են հաղորդման արագության քառակի ավելացման մասին։ Տեխնոլոգիայի անվանումն է՝ Wi-Fi 6 802.11ax։ Մինչ օրս ընկերության բոլոր գաջեթները օգտագործել են Wi-Fi 5 802.11aс, իսկ դրա նախորդը մինչեւ 2011թ. եղել է Wi-Fi 4: 802.11n-ը։

Արդիականացված Face ID-ն ունի պրոյեկտորի աշխատանքի ավելի բարձր արդյունավետություն եւ ավելի զգայուն սքաներ, ինչը բացառում է կեղծ ապաբլոկավորման հնարավորությունը։

Հաջեթն ունի նաեւ եռակի խցիկ, ինչը կարող է էապես ազդել սարքի դիզայնի վերանայման վրա։ Նոր սմարթֆոնը դյուրին կմտնի այն օգտատերերի առօրյա, որոնց բնակարանը հագեցած է «խելացի տուն» շարքի սարքերով, որոնք օգտագործվում են ինտերնետին միանալու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները