Պոմպեոն անվանել է Սիրիայում ԱՄՆ-ի առաջնահերթությունը

20:22   12 Հունվար 2019    137

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ոչնչացումը շարունակում է առաջնահերթություն մնալ Վաշինգտոնի համար:

Նրա խոսքով՝ Սիրիայից ԱՄՆ-ի դուրս գալը չի նշանակում տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարից հրաժարում։ Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ը շարունակում է այդ հարցով համագործակցել իր դաշնակիցների հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները