ԱՄՆ-ում պեպենները քողարկող դիմահարդարման գաջեթ է ցուցադրվել

20:53   12 Հունվար 2019    146

Լաս Վեգասում CES 2019 ցուցահանդեսում կայացել է Opté գաջեթի ցուցադրությունը, որը ինքնուրույն ճանաչում է մաշկի պիգմենտային հետքերը և ներկում դրանք հատուկ մարկերով։

Ինչպես նշվում է ընկերության հայտարարության մեջ, Opté սարքը հագեցած է կապույտ լուսադիոդներով, որոնք լուսավորում են մաշկը՝ բացահայտելով երեք անգամ ավելի շատ մելանին, քան մարդկային աչքը կարող է ընկալել: Սարքի ներսում տեղակայված թվային տեսախցիկը վայրկյանում մաշկի 200 լուսանկար է անում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընդհանուր առմամբ 24 հազար լուսանկար է արվում: Այնուհետեւ միկրոպրոցեսորը վերլուծում է ստացված տվյալները, իսկ հատուկ տոնային շիճուկը 120 բարակ տպագրիչ ասեղների օգնությամբ ներկը տարածում է մաշկի այն հատվածում, որտեղ դրա կարիքը կա։



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները