Ճապոնացի միլիարդատերը ռեթվիթների ռեկորդ է սահմանել

21:14   12 Հունվար 2019    143

Հունվարի 5-ին ճապոնացի միլիարդատեր Յուսակո Մաեձավայի թվիթերյան էջում հայտնվել է մի գրառում, որն ամենատարածվածն է դարձել սոցցանցի ողջ պատմության մեջ։

Դրանում նա խոստանում է 100 մլն իեն (մոտ $920 հազ.) կիսել իրեն ռեթվիթ տված հարյուր երջանիկների միջեւ, տեղեկացնում է Կոմերսանտը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Արդյունքում՝ ավելի քան 5 մլն մարդ մասնակցել է վիճակախաղին։ Հունվարի 8-ին Յուսակու Մաեձավան տեղեկացրել է, որ ամփոփել է խաղարկման արդյունքները՝ ցանկություն հայտնելով կրկնել փորձը։

Ճապոնացի գործարարի հրապարակումը գերազանցել է Քարթեր Ուիլքերսոնի ռեկորդը, որն ավելի քան 3,5 մլն ռեթվիթ էր հավաքել 2017թ. ապրիլին։ Դա ինքնատիպ օգնության ճիչ էր. Wendy`s խորտկարանների ցանցի հետ ոչ պաշտոնական համաձայնության պայմաններով՝ նա պետք է հավաքեր 18 մլն ռեթվիթ՝ մեկ տարվա ընթացքում անսահմանափակ քանակությամբ հավի թեւիկներ ուտելու հնարավորության համար։

Թվիթերի ամենաշատ մեջբերվող գրառումների երրորդ տեղում խմբային սելֆին է 2014թ. «Օսկարի» արարողության ժամանակ՝ ամերիկյան հանրահայտ հեռուստավար Էլեն Դեջեներեսի աքաունթում։

Հնգյակում է նաեւ բրիտանական One Direction բոյզ-բենդի մասնակցի՝ Լուիս Թոմլինսոնի թվիթը, որում նա լակոնիկ իր զգացմունքներն է հայտնում համախմբակցին։ Տեղ է զբաղեցրել նաեւ մրցանակների բաշխման մասին թվիթը՝ այս անգամ իսպանացի բլոգեր El Rubius-ից։

Հետաքրքրական է, որ թոփ-5-յակում հայտնված Էլեն Դեջեներեսի աքաունթը երեւում է նաեւ ոչ մեծ քանակությամբ բաժանորդների էջերի թոփ-30-նյակում։

Ընդ որում՝ նման աքաունթներ ունեցողների գրեթե կեսը երաժիշտներ են։ Թվիթերում ամենից շատ բաժանորդներ ունի երգչուհի Քեթի Փերին՝ 107 մլն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները