SpaceX-ը նախապատրաստում է աշխատակազմի 10%-ի կրճատում

21:32   12 Հունվար 2019    79

Ամերիկյան «SpaceX» ընկերությունը կկրճատի աշխատողների մոտ 10% -ին:

Այս մասին հաղորդում է Los Angeles Times- ը`վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տիեզերական տեխնոլոգիաներ արտադրող ընկերությունը, որ հիմնել է Իլոն Մասկը, ավելի քան 6 հազար աշխատակից ունի: «Մատակարարման և արդյունավետ աշխատանքների շարունակման համար SpaceX-ը պետք է ավելի կոմպակտ լինի:

Սա նշանակում է, որ մենք ստիպված կլինենք հրաժարվել մեր որոշ տաղանդավոր աշխատակիցներից»,- ասել են ընկերության պատասխանատուները:

SpaceX-ն աշխատանքից հեռացվածներին առաջարկում է 8 շաբաթվա վճարում և այլ փոխհատուցումներ: Ընկերությունը նաև կաջակցի վերապատրաստման, ռեզյումե գրելու և այլ աշխատանք փնտրելու հարցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   SpaceX  


Վերնագիրի այլ պիտակները