Ուկրաինան 6 թուրքական հարվածային անօդաչու է գնել

21:47   12 Հունվար 2019    150

Ուկրաինան պայմանագիր է ստորագրել թուրքական Bayraktar TB2 հարվածային անօդաչուները ձեռք բերելու մասին:

«Ուկրօբորոնպրոմ» պետական կոնցեռնը գնել է Bayraktar TB2 թուրքական հարվածային անօդաչուները մեր բանակի համար:

Ուկրաինայի զինված ուժերը հավասարեցնում ենք ՆԱՏՕ-ի չափանիշներին», - Коммерсантъ-ի փոխանցմամբ՝ գործարքի մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես պարզաբանել է Պորոշենկոն, գնման մասին պայմանավորվածությունն ավելի վաղ ձեռք է բերվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում:

Նրա խոսքով՝ ապագայում անօդաչուները կարող են համալրվել հրթիռային սպառազինմամբ, որը կարող է ոչնչացնել զրահատեխնիկան, ինժեներական սարքավորումներ, ինչպես նաև ծովային թիրախներ խոցել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները