Շվեդիայում բախվել են բեռնատարն ու միկրոավտոբուսը. կան զոհեր

22:06   12 Հունվար 2019    164

Շվեդիայի հյուսիսում վեց մարդ զոհվել, մեկը վիրավորվել է հանքարդյունահանման ընկերության բեռնատարի եւ միկրոավտոբուսի բախումից, տեղեկացնում է Ասոշիեյթիդ պրեսը։

Kaunis Iron ընկերությունում տեղեկացրել են, որ միջադեպը տեղի է ունեցել Ֆինլանդիայի հետ սահմանին գտնվող գյուղում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Շվեդական Aftonbladet թերթն, իր հերթին, տեղեկացրել է, որ զոհվել է միկրոավտոբուսի 6 կամ 7 ուղեւոր, որոնք օտարերկրացիներ են եղել։ Տուժածներից մեկը ուղղաթիռով հասցվել է հիվանդանոց։

Տեղի ոստիկանությունում հաստատել են պատահարի փաստը, բայց մանրամասներ չեն հաղորդել։ Նորվեգական NTB տեղեկատվական գործակալությունը տեղեկացրել է, որ զոհերի մեջ հյուսիսային երկրների բնակիչներ չեն եղել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները