Մակեդոնիայի վարչապետն ասել է, որ երկիրը շուտով կդառնա ՆԱՏՕ եւ ԵՄ անդամ

22:32   12 Հունվար 2019    197

Մակեդոնիան շուտով կդառնա ՆԱՏՕ, իսկ այնուհետեւ նաեւ ԵՄ անդամ։

Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Զորան Զաեւը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մակեդոնիայի Հանրապետության Ժողովի (խորհրդարանի) պատգամավորները, հետեւելով քաղաքացիների կամքին ու ռազմավարական շահերին, ձայների մեծամասնությամբ (2/3) մեզ հնարավորություն տվեցին մտնել աշխարհի ամենամեծ արեւմտյան միավորումների բաց դռներից ներս»,- նրա խոսքերը մեջբերում է կառավարության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Մակեդոնիայի կառավարությունը ձայների մեծամասնությամբ (80) հաստատել էր երկրի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու օրենքը՝ երկրի անվանումը փոխելու վերաբերյալ։

Նոյեմբերին Մակեդոնիայի կառավարությունը հաստատել էր Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու խորհրդարանական նախագծի տեքստը պետությունը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն վերանվանելու մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները