Բորիս Ջոնսոնը որոշել է երրորդ անգամ ամուսնանալ

22:52   12 Հունվար 2019    183

Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը որոշել է ամուսնանալ իր նոր զուգընկերուհու հետ։

Ջոնսոնի ընտրյալը 30-ամյա Քերրի Սիմոնդն է, ով զբաղեցնում է Bloomberg ընկերության խորհրդատուի պաշտոնը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նախկին նախարարի համար Սիմոնդի հետ ամուսնությունը կարող է դառնալ երրորդը: 54-ամյա Ջոնսոնը որոշել է ամուսնալուծվել իր վերջին կնոջ՝ Մարինա Ուլերի հետ 25 տարի ամուսնությունից հետո:

Ջոնսոնը և Մարինան չորս երեխա ունեն։ Նրանց ավագ դուստրը ընդամենը հինգ տարով է փոքր Ջոնսոնի նոր ընտրյալից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները