Չինաստանը 2018թ. տիեզերական սարքերի արձակման ռեկորդ է սահմանել

09:06   13 Հունվար 2019    125

Չինաստանը 2018թ. իր պատմության մեջ ռեկորդային՝ 39 տիեզերական արձակում է իրականացրել՝ այդ ցուցանիշով առաջ անցնելով մյուս բոլոր երկրներից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով China Daily-ին։

Անցած տարին չինական տիեզերական ծրագրի համար առանձնապես ակտիվ էր եւ հաջող, քանի որ միայն 2018թ. 12 ամիսներին երկիրն իրականացրել է ուղեծրային այնքան արձակում, որքան 1990-ականների ողջ ընթացքում։ Եվ այդ թիվն ավելին է, քան Ռուսաստանի, ԵՄ-ի եւ Հնդկաստանի արձակումների ընդհանուր թիվը, որոնք արձակումների թվով երրորդ, չորրորդ եւ հինգերորդ տեղերն են զբաղեցնում համապատասխանաբար։ Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 34 արձակում։

Չինաստանին անցած տարի բաժին է ընկել աշխարհում տիեզերական արձակումների մեկ երրորդը, հաղորդման մեջ նշվում է, որ Չինաստանն առաջին անգամ դարձել է այն երկիրը, որը միայնակ իրականացրել է ամենից շատ առաքելությունները, նման բան վերջին անգամ եղել է 2000թ., երբ նույն ցուցանիշն ուներ Ռուսաստանը։ Մեկ այլ հետաքրքիր փաստ, որը ներկայացվում է հաղորդման մեջ, նշում է այն մասին, որ 2018թ. առաջին անգամ 1990-ից հետո աշխարհի բոլոր երկրները կատարել են ավելի քան 100 տիեզերական արձակում, 28 տարի առաջ դրանք 121-ն էին։

Չինաստանն իր տիեզերական ծրագիրն սկսել է զարգացնել շատ ավելի ուշ, քան նախկին ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ը, բայց վերջին 10 տարում գրանցել է զգալի առաջընթաց եւ հասնում է այնպիսի արդյունքների, որոնցով մինչ այդ ոչ ոք պարծենալ չէր կարող, օրինակ՝ «Չանյո-4» տիեզերական սարքի՝ վերջերս կատարած հաջող փափուկ վայրէջքը Լուսնի հակառակ երեսին։

Չինական 39 առաքելություններից 37-ն իրականացվել է «Չանչժեն» կրող հրթիռի օգնությամբ, տարբեր ուղեծրեր են դուրս բերվել 104 տիեզերական սարքեր, Չինաստանի բոլոր առաքելությունները 2017թ. հաջող են եղել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները