Կաստրոն կմասնակցի ԱՄՆ գալիք նախագահական ընտրություններին

09:13   13 Հունվար 2019    110

ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիոյում ելույթ ունենալու ժամանակ դեմոկրատ Խուլիան Կաստրոն հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2020թ․ ԱՄՆ նախագահական ընտրություններին՝ գրում է Reuters-ը։

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կառավարությունում Կաստրոն 2014-2017թթ․ զբաղեցնում էր ԱՄՆ բնակարանաշինության և քաղաքային զարգացման նախարարի պաշտոնը, ինչպես նաև 5 տարի եղել է Սան Անտոնիոյի քաղաքապետը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները