Գիտնականները կորցրել են կապը ռուսական միակ տիեզերական հեռադիտակի հետ

09:24   13 Հունվար 2019    126

Ինժեներները Երկրից փորձում են վերացնել ռուսական «Սպեկտր-Ռ» տիեզերական հեռադիտակի անսարքություննները, որոնք առաջ են եկել երաշխիքի ավարտվելուց չորս տարի հետո, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

Ինչպես «Ինտերֆաքսին» տեղեկացրել են «Ռոսկոսմոսում», հունվարի 10-ի առավոտյան ծառայողական համակարգերի աշխատանքում խափանումներ են նկատվել, որոնք թույլ չեն տալիս ներկա պահին իրականացնել նպատակային խնդրի լուծումը։

«Տիեզերական սարքի (ՏՍ) կառավարման գլխավոր օպերատիվ խմբի մասնագետներն աշխատում են վերացնել առկա խափանումները»,- ասել են մամուլի ծառայությունում։

Hayatsk.info

«Ռոսկոսմոսում» հիշեցրել են, որ սարքի ծառայության երաշխիքային ժամկետը վաղուց սպառվել է։ «Սպեկտր-Ռ-ն» գործարկվել է 2011թ.։ Ակտիվ գոյության երաշխիքային ժամկետը լրացել է 2014թ., ինչից հետո ՏՍ-ն շարունակում է լուծել նպատակային խնդիրներ»,- ասել են մամուլի ծառայությունում։

Ավելի վաղ «Ռադիոաստրոն» գիտական ծրագրի ղեկավար Յուրի Կովալյովն ասել էր, որ «Սպեկտր-Ռ»-ն հինգշաբթի առավոտվանից կապի դուրս չի եկել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները