Թրամփը իր և Պուտինի առաջին հանդիպման WP հրապարակումը կապեց Ամազոնի հետ

09:45   13 Հունվար 2019    180

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանություն է արել The Washington Post-ի հրապարակումից հետո, թե իբր թաքցրել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ առաջին հանդիպման մանրամասները:

Այս մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում:

ԱՄՆ նախագահի խոսքերով, նա ոչինչ չի թաքցնում, և թերթը լոբբիացնում է Amazon-ի շահերը:

«Ես տետատետ շատ հանդիպումներ եմ ունեցել, սակայն ոչ ոք ոչինչ չի ասել: Իսկ, երբ խոսքը վերաբերում է Պուտինին, նրանք հարցնում են. «Ինչի՞ մասին էին խոսում»:

Նա ավելացրեց, որ Պուտինի հետ խոսել է «շատ դրական բաների» մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները