Հազվագյուտ հիվանդությունը բանգլադեշցի տղային «ծառ-մարդու» է վերածել

21:15   21 Հունվար 2019    218

Բանգլադեշում հազվագյուտ ախտորոշմամբ «մարդ-ծառ» մականունուվ Աբուլ Բաժանդարը հայտնվել է հիվանդանոցում:

Բաժանդարը տառապում է էպիդերմոդիսպլազիայով, որի ժամանակ մարմնի վրա անհամար քանակությամբ գորտնուկներ են հայտնվում, ինչի պատճառով էլ մաշկը նմանվում է ծառի կեղևի, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

2016թ․ տղան առաջին անգամ դիմել է բժիշկներին, որոնք ավելի քան հինգ կգ գոյացություն են հեռացրել տղայի մարմնից։ Այս ընթացքում տղան 25 վիրահատություն է տարել։

Վերջին անգամ հիվանդությունը կրկնվել է այս տարվա մայիսին։ Տղան փախելլ է հիվանդանոցից՝ բուժման այընտրանք գտնելու համար, սակայն նրա վիճակը գնալով վատացել է, և նա այժմ ստիպված վերադարձել է հիվանդանոց։ Այժմ գոյացություններն ամբողջովին ծածկել են նրա ոտնաթաթերը և ձեռքերը։

Բժիշկներն ասում են, որ բուժումը պետք է սկսեն մեկնարկային կետից։ Երկրի վարչապետը խոստացել է, որ կփոխհատուցի բուժման ծախսերը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները