Լյուքսեմբուրգը 2020 թվականին հասարակական տրանսպորտն անվճար է դառնալու

17:09   22 Հունվար 2019    379

Լյուքսեմբուրգում 2020 թվականի մարտի 1-ից հասարակական տրանսպորտով երթևեկությունն անվճար կլինի:

Դրա կազմի մեջ են մտնում՝ ավտոբուսները, տրամվայները և մերձքաղաքային էլեկտրագնացքներ, հայտնել է Մեծ դքսության տրանսպորտի նախարար Ֆրանսուա Բաուշը:

«Սա համապարփակ տրանսպորտային ռազմավարության տորթի բալն է», - նրա խոսքը մեջբերում Է Luxemburger Wort թերթը:

Բացառություն կկազմի ուղևորությունը մերձքաղաքային գնացքների առաջին կարգի վագոնով, որը կմնա վճարովի: Նախագծի իրագործման ծախսերն իշխանությունների կողմից գնահատվել են տարեկան 41 միլիոն եվրո:

Լյուքսեմբուրգի բնակչությունը կազմում է 600 հազար մարդուց փոքր-ինչ ավելի, նրանց 48 տոկոսն օտարերկրացիներ են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լյուքսեմբուրգ  


Վերնագիրի այլ պիտակները