Գերմանացիների ավելի քան 70 տոկոսը պաշտպանում է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումը

21:32   22 Հունվար 2019    273

Գերմանացիների 73 տոկոսը պաշտպանում է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցումը:

Ինչպես հունվարի 21-ին հայտնել է Neue Presse թերթը, այդ մասին վկայում են այն հարցման տվյալները, որը RTL մեդիախմբի պատվերով անցկացրել է Forsa սոցիոլոգիական ծառայությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թեպետեւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ «Հյուսիսային հոսք-2» գազամուղը, որն անցկացվում է Բալթիկ ծովի հատակով, Գերմանիան կախման մեջ կդնի Ռուսաստանից, գերմանացիների 67 տոկոսը նման երկյուղներ չունի:

Հրատարակության տվյալներով՝ Գերմանիայի բնակիչների միայն 16 տոկոսն է կարծում, որ «այդ նախագծից արժե հրաժարվել»:

Հարցվածների 90 տոկոսը վստահ է, որ Թրամփը ցանկանում է կարգավորել ամերիկյան գազի մատակարարումները Եվրոպային:

«Գերմանացիները պարզորոշ տեսնում են, որ «Հյուսիսային հոսք-2»-ի շուրջ վեճերն ունեն ոչ թե քաղաքական, այլ տնտեսական շարժառիթներ»,- ասել է Forsa-ի ղեկավար Մանֆրեդ Գյուլները:

Գերմանական հասարակության մեջ աջակցություն չեն գտել նաեւ ԳԴՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելի կողմից արված սպառնալիքները գերմանական այն ֆիրմաների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնք մասնակցում են գազամուղի շիանարարությանը:

Հարցման մասնակիցների 77 տոկոսն այդ սպառնալիքները համարում է ճնշում, հարցվածների 91 տոկոսը դրանք որակել է՝ «անտեղի ու անվայել»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները